Հուշաքարի ներքևում՝ Աշոտի զենքը, վերևում արծիվ է քանդակած, ազատամարտիկ հոր՝ Կարապետ Շահբազյանի մտահղացումն է:
Ապրիլյան պատերազմում հերոսացած Աշոտ Շահբազյանն հուլիսի 6-ին կդառնար 24 տարեկան: Երիտասարդի ծննդյան օրը հարազատ բնակավայրում՝ Ախուրյան գյուղում, բացվել ու օծվել է հուշարձան: Հուշաքարի ներքևում՝ Աշոտի զենքը, վերևում արծիվ է քանդակած, ազատամարտիկ հոր՝ Կարապետ Շահբազյանի մտահղացումն է: Կարապետն իսկական մարտիկի ոգով է դաստիարակել որդիներին, 2-ն էլ Արցախում են ծառայել: