Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հպարտացել է օրինակ, դեպի Ռուսաստան Հայաստանի ապրանքաշրջանառության 51 տոկոսանոց աճով:
Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության 2 տարիներն ամփոփում է ակնհայտ արդյունքներով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հպարտացել է օրինակ, դեպի Ռուսաստան Հայաստանի ապրանքաշրջանառության 51 տոկոսանոց աճով: Իսկ գործարարներն արդեն նկատի են ունենում, որ ներդրումներ են անում 180 միլիոնանոց շուկայի հաշվարկով: Երևանում անցկացված կլոր սեղանին առավելությունների շարքում ընդգծել են նաև առանց արտահանման մաքսատուրքերի էներգակիրների ներկրումը, միգրացիոն քաղաքականությունը: