Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զենք կիրառել Փհենյանի դեմ, բայց գերադասում է առայժմ դիմել տնտեսական պատժամիջոցների:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկել է Հյուսիսային Կորեայի ակտիվ սպառազինման հարցը: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զենք կիրառել Փհենյանի դեմ, բայց գերադասում է առայժմ դիմել տնտեսական պատժամիջոցների: Ռուսաստանն ու Չինաստանն այլ մոտեցում են առաջարկել: Մոսկվան կոչ է արել Հյուսիսային Կորեային հրաժարվել միջուկային փորձարկումներից, ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային էլ՝ համատեղ լայնածավալ զորավարժություններից: Ռուսաստանը դեմ է նաև պատժամիջոցներին, որոնք, ըստ նրա, ավելի են խորացնում կորեական թերակղզում ստեղծված ճգնաժամը: