Հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են սկսվել Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում:
Հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են սկսվել Ճապոնիայի հարավարևմտյան Կյուսյու կղզում: Ըստ վերջին տեղեկության՝ 1 մարդ է մահացել, 22-ն՝ անհետ կորել, մի քանի բնակավայր կտրվել է ճանապարհներից: Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա, քանի որ հեղեղաջրերը քշել-տարել են մարդկանց ու մեքենաներ: Անվտանգության նկատառումներով՝ 556 հազար բնակչի տարհանման հրահանգ է տրվել երկրի Ասակուրա և Ֆուկուոկա պրեֆեկտուրաներին: