2018-ին Գործադիրը նախատեսում է պետբյուջեի մուտքերն ավելացնել 150 միլիարդ 300 մլն դրամով:
Առաջիկա 2 տարվա ընթացքում կառավարությունը նախատեսում է միջինը 5.3 տոկոս տնտեսական աճ: 2018-ին Գործադիրը նախատեսում է պետբյուջեի մուտքերն ավելացնել 150 միլիարդ 300 մլն դրամով: Կառավարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկած արտահերթ նիստում Ազգային ժողովը քննարկում է 2016 թվականի բյուջեի կատարողականը: Օրակարգում ընդգրկված են նաև Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, Դատախազության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016 թվականի գործունեության մասին հաղորդումները: Խորհրդարանն այսօր քվեարկությամբ հաստատել է նաև Սևանից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բացթողնելու նախագիծը, որով նախատեսված է ոռոգման ջուր հասցնել շուրջ 130 հազար գյուղացիական տնտեսություններին: