«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելը ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելուն»:
Ադրբեջանի հերթական սահմանային էսկալացիան մեկնաբանել է Հայաստանի փոխարտգործնախարարը: Շավարշ Քոչարյանը նշել է, որ սա Բաքվի՝ հարևան ժողովրդի հանդեպ ատելության և սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելը ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելուն: Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ համաձայագրերով իր միջազգային պարտավորությունները, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները և շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի ու Հայաստանի դեմ, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների բոլոր զոհերի պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելությունից»: