Գագաթնաժողովի աշխատանքներին զուգահեռ մեր պատվիրակությունն ունեցել է մի շարք գործնական հանդիպումներ ԵՀՄ անդամ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) 78-րդ գագաթնաժողովը:
Այս տարի գագաթնաժողովի գլխավոր իրադարձություններից մեկն այն էր, որ ԵՀՄ ընտանիքին պաշտոնապես միացավ Ուկրաինայի հանրային հեռուստաընկերությունը: Գագաթնաժողովի օրակարգում էր ԵՀՄ կառավարման համակարգի փոփոխությունը:
ԵՀՄ գագաթնաժողովին մասնակցել է նաև Հանրային հեռուստաընկերության պատվիրակությունը՝ ի դեմս գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և միջազգային կապերի բաժնի ղեկավար Էրիկ Անթառանյանի:
Գագաթնաժողովի աշխատանքներին զուգահեռ մեր պատվիրակությունն ունեցել է մի շարք գործնական հանդիպումներ ԵՀՄ անդամ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: