Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում:
ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բակում նախագահ Սերժ Սարգսյանն ու դեսպան Միլսը ծիրանենի են տնկել: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում: Սերժ Սարգսյանը նաև ուղերձ է հղել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին: