Առավոտյան 10:20-ի սահմանում գետինը թույլ ցնցվեց Գյումրիում, Ստեփանավանում, Արթիկում և Աշոցք ու հարակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Առավոտյան 10:20-ի սահմանում գետինը թույլ ցնցվեց Գյումրիում, Ստեփանավանում, Արթիկում և Աշոցք ու հարակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Հանրապետության երկրորդ քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգնությունը էպիկենտրոնում՝ 4-5 բալ: Սեյսմիկ պաշտպանության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը «Օրակարգ»-ին հայտնեց, որ ցնցումը վտանգավոր չի եղել: