180 հոգի դիմել է բուժօգնության։
Շոգը պատուհասել է արևելյան Եվրոպային: Բուլղարիայում օդի ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի։ Մայրաքաղաք Սոֆիայում եղանակը 5 մարդու մահվան պատճառ է դարձել: 180 հոգի դիմել է բուժօգնության։ Իշխանությունը հայտարարել է եղանակային վտանգավորության կրիտիկական մակարդակ։ Ռումինիայում օդի ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի, այնտեղ զոհեր չկան։