Մեքենայից երկու զինված մարդ է իջել և կրակել թիրախավորված խմբի ուղղությամբ:
8 վիրավոր Ֆրանսիայի հարավում՝ դարձյալ մզկիթներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս անգամ, սակայն, ոստիկանությունը հակված չէ կատարվածն ահաբեկություն որակել: Մեքենայից երկու զինված մարդ է իջել և կրակել թիրախավորված խմբի ուղղությամբ: Ականատեսներից մեկն ասել է, որ կրակոցներն ուղղված չեն եղել մզկիթից դուրս եկող հավատացյալներին: Առավել հավանական տարբերակը երիտասարդների միջև ընդհարումն է: