Հունիսի 20-ին հակառակորդը տեղեկություն տարածեց, թե իբր կանխել են դիվերսիոն փորձ և գերեվարել հայ զինծառայողի:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Զավեն Կարապետյանին: Կառույցի երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Օրակարգ»-ին ասել է, որ տեսակցությունը եղել է հուլիսի 1-ին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ հունիսի 20-ին հակառակորդը տեղեկություն տարածեց, թե իբր կանխել են դիվերսիոն փորձ և գերեվարել հայ զինծառայողի: Պարզվեց, որ «դիվերսանտը» մանկատան նախկին սան է՝ գրանցված Վանաձորի ծերանոցում: