Եկել են սովորելու հայերենը, ազգային երգն ու պարը, կատարելագործելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, նաև վերապատրաստվելու՝ «Սփյուռք» ամառային դպրոցում:
30 երկրից ավելի քան 350 սփյուռքահայեր ամառվա մեկ ամիսը հայրենիքում են անցկացնելու, բայց չեն հանգստանալու, եկել են սովորելու հայերենը, ազգային երգն ու պարը, կատարելագործելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, նաև վերապատրաստվելու՝ «Սփյուռք» ամառային դպրոցում: Այն արդեն 5-րդ անգամ է մեկնարկում Մայր բուհի կամարների ներքո: