Ադրբեջանամետ քաղաքական գործչին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում արգելեցին ոչ միայն մոտենալ նախագահությանը, այլև նիստերի դահլիճի դռանը:
Ստրասբուրգը հրաժեշտ է տալիս Պեդրո Ագրամունտին: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը անցնող շաբաթ վճռական քայլերի դիմեց կոռուպցիայի մեջ կասկածվող իր նախագահին պաշտոնանկ անելու համար: Ադրբեջանամետ քաղաքական գործչին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում արգելեցին ոչ միայն մոտենալ նախագահությանը, այլև նիստերի դահլիճի դռանը: Նրան նախ հեռացրին Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբից, ապա ընդունեցին մի աննախադեպ բանաձև, որով նախատեսվում է ԵԽԽՎ նախագահին պաշտոնանկ անելու մեխանիզմ: Այդ նոր փաստաթղթի պահանջով՝ վեհաժողովականները ստորագրահավաք արեցին, որպեսզի Ագրամունտին հեռացնելու հարցը մտնի ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ: