Քրիստոնեական փոքրիկ համայնքը զրկվում է իր եկեղեցիներին ու վանական համալիներին տեր կանգնելու իրավունքից:
Թուրքական իշխանությունը ունեզրկում է այդ երկրի վերջին ասորիներին: Բնակավայրերի խոշորացման նոր նախաձեռնության արդյունքում ասորիների ավելի քան 5 տասնյակ սրբավայրեր պետականացվում են: Քրիստոնեական փոքրիկ համայնքը զրկվում է իր եկեղեցիներին ու վանական համալիներին տեր կանգնելու իրավունքից: Սա քրիստոնեական ժառանգության դեմ ամենասկանդալային ոտնձգությունն է Էրդողանի կառավարման տարիներին: Ասորական համայնքը պնդում է, որ ավտորիտար ռեժիմը իր այս քայլով խախտում է Լոզանի պայմանագիրը: