Հակակարկտային ցանցերի տակ, կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգի հիմնելու կոչով՝ Գյուղնախարարը մարզային այցի շրջանակում նաև Արագածոտնում է եղել:
Հակակարկտային ցանցերի տակ, կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգի հիմնելու կոչով՝ Գյուղնախարարը մարզային այցի շրջանակում նաև Արագածոտնում է եղել:
35 հա-ի վրա խնձորի, ծիրանի ու կեռասի օրինակելի դաշտեր ունեցող ֆերմերը հպարտացել է՝ երիտասարդ ծառերի մեկ տարվա բերքով՝ կատարված սկզբնական մեծ ծախսը փակելու են: Գյուղացիների հետ հանդիպմանը Իգնատի Առաքելյանը հորդորել է արդեն այսօրվանից մտածել, ցանց-լար-խողովակների պատվեր տալ տվյալ տեխնոլոգիաները Հայաստան բերող ընկերություններին, որ գարնան ծառատունկի ժամանակ պատրաստ լինեն նոր այգիներ հիմնել:
«Շատ ձեռնտու են այս տիպի դաշտերը, դուք միայն նախաձեռնեք աշխատանքը: Ֆինանսական հարցում պետությունն օգնելու է այգեգործներին»,- ասել է Իգնատի Առաքելյանը: