Բակո Սահակյանը Հայաստանի նախագահին մաղթել է խաղաղություն ու քաջառողջություն:
Նախագահ Սարգսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Շնորհավորական ուղերձում Արցախի պաշտոնակիցն ընդգծել է, որ նախագահ Սարգսյանն իր ողջ կյանքի ընթացքում ծառայել և ծառայում է հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին: Բակո Սահակյանը Հայաստանի նախագահին մաղթել է խաղաղություն ու քաջառողջություն: