Վաղը կլինի 36, մյուս օրը 37, 38, հետո կհասնի 39-40։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում չի բացառվում, որ կհասնի մինչև 41-ի
Այսօրվա հարաբերական հով եղանակին վաղվանից նորից կփոխարինեն Իրաքի տարածքից Հայաստան ներթափանցող տաք քամիները: Գլխավոր օդերևութաբանը ներկայացրել է առաջիկա օրերին և հուլիսին սպասվող եղանակի տեսությունը:
Հուլիսի առաջին օրերին մեզ սպասում են թեժ օրեր: Գագիկ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա մեկ շաբաթում Արարատյան դաշտում, Երևանում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվող եղանակը, առանձնացրել հատուկ այս շրջանները, քանի որ այստեղ են գրանցվում ամենաբարձր ջերմաստիճանները:
«Վաղը կլինի 36, մյուս օրը 37, 38 աստիճան տաքություն, հետո կհասնի 39-40-ի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում չի բացառվում, որ ջերմաստիճանը հասնի մինչև 41»,- կանխատեսել է Գ. Սուրենյանը: