Սպանությունն իրականացրել է վարձու մարդասպան Զաուր Դադաևը, որը վեց փամփուշտ է ուղղել Նեմցովի վրա:
Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բոլոր ձերբակալվածները մեղավոր են ճանաչվել: Սպանությունն իրականացրել է վարձու մարդասպան Զաուր Դադաևը, որը վեց փամփուշտ է ուղղել Նեմցովի վրա: Մյուսները աջակցել են սպանության նախապատրաստմանը՝ հետևել են Նեմցովին, օգնել մարդասպանին թաքնվել իրավապահներից: Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի ատենակալների կոլեգիան ոչ մի ամբաստանյալի համար զիջում չի նախատեսել: Վճիռը կհրապարակվի հուլիսի 4-ին: