Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդրային քայլերին՝ նշել է Շավարշ Քոչարյանը:
«Երբ սահմանին կրակում են, սադրանք են կազմակերպում, բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց», - այսօր Ազգային ժողովում ասել է արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ անընդհատ հնչում է թեզը, որ Ադրբեջանը պետք է կյանքի կոչի հանձնառությունները, որ ստանձնել է թե՛ Սանկտ Պետերբուրգում, թե՛ մինչ այդ՝ Վիեննայում: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդրային քայլերին՝ նշել է Շավարշ Քոչարյանը: