Բեռլինը հայտարարել է, որ պատրաստ չէ բավարարել Անկարայի դիմումը, որով թուրքական կողմն ակնկալում է ստանալ «Մեծ 20-յակի» գագաթնաժողովի շրջանակից դուրս թուրքական համայնքի հետ Ռեջեփ Էրդողանի հանդիպման և հրապարակային ելույթների թույլտվությունը:
Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք Մեծ-20-յակի գագաթնաժողովին ընդառաջ քաղաքական կրքերը չեն հանդարտվում: Գերմանիան նոր արգելք է սահմանել Թուրքիայի համար: Բեռլինը հայտարարել է, որ պատրաստ չէ բավարարել Անկարայի դիմումը, որով թուրքական կողմն ակնկալում է ստանալ «Մեծ 20-յակի» գագաթնաժողովի շրջանակից դուրս թուրքական համայնքի հետ Ռեջեփ Էրդողանի հանդիպման և հրապարակային ելույթների թույլտվությունը: