«Սոլարոն»-ի արտադրական հզորությունը տարեկան 10 մՎտ է: Սկզբնական ներդրվել է 2 միլիոն դոլար:
Հայաստանում պաշտոնապես բացվել է արևային վահանակներ արտադրող առաջին գործարանը: Սոլարոնի արտադրական հզորությունը տարեկան 10-ը մեգավատ է: Սկզբնական ներդրվել է 2 միլիոն դոլար: Ընկերությունում վարչապետին ներկայացրել են ընթացիկ ծրագրերը ու զարգացման հեռանկարները: Ձեռնարկությունը նախ արևային վահանակներ կմատակարարի ներքին շուկային, ապա կարտահանի տարածաշրջանային և այլ երկրներ: 1,5 կՎտ հզորությամբ արևային մինի-կայանը, որը կարտադրի ամսական մոտ 200 կՎտժ էլեկտրաէներգիա, կարժենա մեկուկեսից 1700 դոլար: Տեղադրված պանելներն այս պահին առավելապես Շիրակում, Երևանում ու Կոտայքում են: Կառավարությունը «Պրոֆպանել» ընկերությանը ազատել է մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքերի, հումքի, նյութերի ներմուծման համար: