76-ամյա հոգևորականը առաջին անգամ չի նման հարցով մեղադրվում:
Վատիկանը սեռական սկանդալի մեջ է հայտնվել: Ավստրալիայի ոստիկանությունը մանկապղծության մեջ մեղադրում է Վատիկանի գանձապահին, ավստրալացի կարդինալ Ջորջ Փելին: 76-ամյա հոգևորականը առաջին անգամ չի նման հարցով մեղադրվում: Նրան կասկածել են դեռևս 2002-ին: Կարդինալին հաջողվել է խուսափել դատական պատասխանատվությունից, ավելին, նա 2013-ին հայտնվել է Հռոմի պապի թեկնածուների ցանկում: Ի դեպ, Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցու մանկապիղծ հոգևորականների զոհերի թիվը հասնում է 4 հազար 500-ի և այդ երկրի կաթոլիկ եկեղեցին արդեն 200 միլիոն դոլար է վճարել սեռական բռնության ենթարկվածներին: