Բրենդի երևանյան ակումբը ԱՊՀ-ում առաջինն է ու միակը:
ՀՀ Նախագահն այցելել է աշխարհահռչակ «Ռիբոկ»-ի հայաստանյան մասնաճյուղ: 23 միլիոն եվրո ներդրում, 300 աշխատատեղ. այստեղ տարեկան կսպասարկեն 15 հազար հաճախորդի: Բրենդի երևանյան ակումբը ԱՊՀ-ում առաջինն է ու միակը:
Բանակային կյանքի մութ և լավ կողմերը բացահայտելու համար սոցհարցումներ կանցկացվեն զորացրվածների շրջանում: Հունիսի 28-ին տրվել է աննախադեպ «Դիտակետ» ծրագրի մեկնարկը: Սոցհարցումները կանի «Բրեվիս» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, որի նորաբաց գրասենյակում է եղել հանրապետության ղեկավարը: