Միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով Դեր Զորում առնվազն 40 խաղաղ բնակիչ է զոհվել. հաղորդում է սիրիական «SANA» գործակալությունը:
Միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով Դեր Զորում առնվազն 40 խաղաղ բնակիչ է զոհվել. հաղորդում է սիրիական «SANA» գործակալությունը: Կան վիրավորներ, հարյուրավոր մարդիկ ստիպված հեռացել են քանդված տներից և պատսպարվել անապատում: Դամասկոսը հերքել է Վաշինգտոնի մեղադրանքը՝ Ասադը նոր քիմիական հարձակում է նախապատրաստում: Սիրիայի կառավարությունը քիմիական զենք չունի, իսկ Միացյալ նահանգները, նման հայտարարություններ հնչեցնելով, փորձում է դիվանագիտական հակամարտություն առաջացնել ՄԱԿ-ի մակարդակով. ասել է Դամասկոսի ներկայացուցիչը: