Նկարչի նորահայտ դստեր պահանջով նման որոշում է կայացրել իսպանական դատարանը:
Սալվադոր Դալիի մասունքները կարտաշիրմեն՝ հայրության թեստի համար, որին պիտանի այլ կենսաբանական մնացորդներ չկան: Նկարչի նորահայտ դստեր պահանջով նման որոշում է կայացրել իսպանական դատարանը: Իսպանացի 61-ամյա կինը, որի անունը Մարիա Պիլար Աբել Մարտինես է, հավաստիացնում է, որ սյուրռեալիստն իր հայրն է: Դալին իբր նրա մորը հանդիպել է 1955-ին, երբ վերջինն աշխատում էր նկարչի առանձնատան հարևանությամբ գտնվող տանը: