Համբուրգի ոստիկանությունը զգուշացրել է Թուրքիայի նախագահի թիկնազորին՝ ծեծուջարդ չլինի:
Համբուրգի ոստիկանությունը զգուշացրել է Թուրքիայի նախագահի թիկնազորին՝ ծեծուջարդ չլինի. հակառակ դեպքում Էրդողանի թիկնապահները բանտում կհայտնվեն: Գերմանական քաղաքը պատրաստվում է «Մեծ 20-յակի» գագաթնաժողովին: Էրդողանի թիկնազորը միակ ռիսկը չէ: Գերմանացիներին անհանգստացնում է նաև թուրք-քրդական բախումների հնարավորությունը: