Շիրակի մարզպետարանը կփոխհատուցի Արթիկի վթարային շենքի այն բնակիչների բնակվարձի գումարը, որոնք հարկադրված են բնակության այլ վայր տեղափոխվել՝ մինչև խնդրի վերջնական լուծումը:
Շիրակի մարզպետարանը կփոխհատուցի Արթիկի վթարային շենքի այն բնակիչների բնակվարձի գումարը, որոնք հարկադրված են բնակության այլ վայր տեղափոխվել՝ մինչև խնդրի վերջնական լուծումը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդիպել է Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի հունիսի 22-ին քարաթափված պատով շենքի բնակիչներին, որոնք դեպքի գիշերը տարհանվել էին: Նա ծանոթացել է շենքի վիճակին ու տեղեկացրել, որ խնդրի վերջնական կարգավորման մի քանի տարբերակ արդեն քննարկվում է: