Բրինեթ Պաուլտրո անունով երեք տարեկան պիտբուլը հաղթել է հավին, կատվին, ավանակին և ընտրությանը մասնակցած այլ թեկնածուների:
Միացյալ նահանգների Կենտուկի նահանգի Ռեբիթ Հեշ բնակավայրի քաղաքապետի պաշտոնում կրկին շուն է ընտրվել: Բրինեթ Պաուլտրո անունով երեք տարեկան պիտբուլը հաղթել է հավին, կատվին, ավանակին և ընտրությանը մասնակցած այլ թեկնածուների: 1998 թվականից քաղաքը 4 քաղաքապետ է փոխել, 4-ն էլ՝ շուն: Ռեբիթ Հեշի քաղաքապետն իրական իշխանություն չունի: Ընտրությունն անցկացվում է քաղաքը բարեկարգելու համար անհրաժեշտ միջոցներ հավաքելու նպատակով: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել մեկ դոլար, ընդ որում՝ կարելի է քվեարկել մի քանի անգամ: Այս տարի ընտրությունից ստացված միջոցները կուղղվեն հրդեհից տուժած խանութի նորոգմանը: