Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է երկրում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը:
Հայաստանը նոր ռազմավարությամբ կպաշտպանի երկրի բնությունը ու կշահագործի ընդերքի հարստությունը: Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է երկրում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է կես տարի: Ծրագրվում է հինգ տարում պարենային անվտանգության մակարդակը հասցնել 75 տոկոսի: