Եվրամիությունը Գուգլին տուգանել է՝ որոնողական համակարգում մրցակիցների ծրագրերը հետ մղելու համար:
Եվրամիությունը Գուգլին տուգանել է՝ որոնողական համակարգում մրցակիցների ծրագրերը հետ մղելու համար: Սա առավելագույն տուգանքն է, որ երբևէ սահմանել է Եվրահանձնաժողովը: Նախկինում տուգանքի չափը չէր գերազանցել 1 միլիարդը: Այս դեպքում հաշվի է առնվել «հանցանքի լրջությունը»: Անազնիվ մրցակցությունից հրաժարվելու համար Գուգլը 90 օր ժամանակ ունի: Հակառակ դեպքում, կսահմանվի նոր տուգանք՝ Գուգլի քույր ընկերության՝ Ալֆաբեթի ամենօրյա համաշխարհային եկամտի 5%-ի չափով: