Կալիֆորնիայի նահանգի բնակիչ Արամազդ Անդրեասյանին 5-ամյա որդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել:
Կալիֆորնիայի նահանգի բնակիչ Արամազդ Անդրեասյանին 5-ամյա որդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել: Երեխայի մարմինը դեռևս չի հայտնաբերվել: Գտնողին ոստիկանությունը 30 հազար դոլար է խոստանում: «Լոս Անջելես Թայմսի» տվյալով՝ երեխան անհետացել է 2 ամիս առաջ: Քննիչները բավարար ապացույցներ ունեն հորը մեղադրելու համար: Որդու անհետացումից հետո նա մեկնել է զվարճանքների քաղաք Լաս Վեգաս: Հետո փորձել է փոխել արտաքինը. սափրել է մորուքը, ներկել մազերը: Եթե մեղքն ապացուցվի, նա կազատազրկվի մինչև 25 տարով: