Երևան-Մոսկվա ուղևորափոխադրող հայկական ավտոբուսը ճանապարհի Թբիլիսի-Մառնեուլի հատվածում բախվել էր մարդատար ավտոմեքենայի ու կողաշրջվել:
Երևան-Մոսկվա երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից երեքն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, ստացել առաջին օգնություն: Նրանցից երկուսն արդեն դուրս է գրվել, երրորդն, ըստ վրացական լրատվամիջոցների, 78-ամյա Մարգարիտա Կիրեևան, դեռ գտնվում է Մառնեուլիի բուժկենտրոնում: Հիշեցնենք, նախօրեին, Երևան-Մոսկվա ուղևորափոխադրող հայկական ավտոբուսը ճանապարհի Թբիլիսի-Մառնեուլի հատվածում բախվել էր մարդատար ավտոմեքենայի ու կողաշրջվել: