Վարդենիսի հոսպիտալում գտնվող 4 զինվորներն արդեն դուրս են գրվել:
Վարդենիսի հոսպիտալում գտնվող 4 զինվորներն արդեն դուրս են գրվել: Զինծառայողները հոսպիտալ էին տեղափոխվել թեթև վնասվածքներով ու քերծվածքներով, շաբաթ օրը՝ ՊՆ ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով: Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Կամավոր Խաչատրյանն «Օրակարգ»-ին փոխանցել է, որ իրենց մոտ գտնվողներից 6-ը դուրս կգրվեն բուժումն ավարտելուց հետո, սրունքի կոտրվածքով տեղափոխված զինվորին կվիրահատեն առաջիկայում, իսկ կրծքավանդակի վնասվածքով ևս մեկ զինվոր այս պահին դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակն էական դրական դինամիկա է արձանագրել: Գանգոսկրի վնասվածքով զինվորը կվիրահատվի պլանային կարգով: Կամավոր Խաչատրյանը տեղեկացրել է, որ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: