Ֆինանսական հիմնական այս ցուցանիշներով կառավարությունն Ազգային Ժողով է տարել նախորդ տարվա բյուջեի կատարողականը:
2016 թվականին Հայաստանն ունեցել է 1 տրիլիոն 171 մլրդ դրամի եկամուտ, կատարել՝ 1 տրիլիոն 449 մլրդ ծախս: Ֆինանսական հիմնական այս ցուցանիշներով կառավարությունն Ազգային Ժողով է տարել նախորդ տարվա բյուջեի կատարողականը: Խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսված հաշվետվությունը բացել է վարչապետ Կարապետյանը: Հակիրճ ելույթում նա ասել է, որ պատգամավորներից ակնկալում է կառուցողական առաջարկներ լսել՝ պետության ֆինանսներն առավել արդյունավետ կառավարելու ուղղությամբ: