Դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Գյումրիում կրակոցներ են հնչել. մեկ մարդ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է, վիճակը ծանր է: Ոստիկանությունն ահազանգը ստացել է երեկ, ժամը 22:55-ի սահմանում: Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում կրակոցներից հետո որովայնի մասում ստացած հրազենային վերքերով բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Ոստիկանության տվյալով՝ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Դեպքին մասնակից անձանց շրջանակը ճշտված է, իրականացվում են որոնողական աշխատանքներ: