Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի տան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից թիկնապահներից մեկին սպառնում է մինչև 19 տարվա ազատազրկում:
Բեռլինը չի ուզում G20-ի օրերին իր տարածքում տեսնել Ռեջեփ Էրդողանի թիկնապահներին, որոնք մեկ ամիս առաջ Վաշինգտոնում վայրագություներ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Գերմանիայի հատուկ ծառայությունները նաև մտավախություն ունեն, որ Համբուրգում մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ հնարավոր են Էրդողանի կողմնակիցների և ընդդիմադիրների բախումներ՝ ձախ և աջ ծայրահեղականների, թուրքերի և քրդերի միջև: Ի դեպ, մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի տան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից թիկնապահներից մեկին սպառնում է մինչև 19 տարվա ազատազրկում: