Սահմանը անցած անառողջ հայ մարդուն զրահաբաճկոն հագցրին ու տեսախցիկի առաջ պարտադրեցին՝ անհեթեթ խոստովանություններ անի՝ դիվերսանտ է:
Բաքուն քարոզչական ճակատում զբաղված էր առավելության պատրանք ստեղծելով: Համացանցում հաջողություններ հնարելով ու տոնելով, տապալվեց առաջնագծում՝ տալով առնվազն 4 զոհ: Բայց, պատրանքը խորացնելով, փորձեցին դիվերսիա կանխող ներկայանալ: Սահմանը անցած անառողջ հայ մարդուն զրահաբաճկոն հագցրին ու տեսախցիկի առաջ պարտադրեցին՝ անհեթեթ խոստովանություններ անի՝ դիվերսանտ է: Կարմիր Խաչին անգամ հնարավորություն չեն տալիս տեսակցել գերուն: