Տեղեկանում ենք միջազգային իրադարձություններին:
Մեքքայում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն բնակելի շենքում. 11 մարդ վիրավորվել է: Կրկնակի պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի հյուսիս-արևմտյան բնակավայրերից մեկի շուկայում: Զինվորական հակամարտություններ լուսաբանող Ֆրանսիացի լրագրող Վերոնիկ Ռոբերը մահացել է Մոսուլ քաղաքում պայթյունի հետևանքով ստացած վնացվածքներից: Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում սողանքի հետևանքով ժայռ է փլվել: