Վերարտադրողական բժշկության կոնֆերանսում քննարկվել է անպտղության դեմ պայքարելու և վերարտադրողական ծրագրում արմատական փոփոխություններ անելու հարցը:
Անպտղության բուժման արդիական խնդիրները հայ և արտասահմանցի բժիշկների օրակարգում են: Վերարտադրողական բժշկության կոնֆերանսում քննարկվել է անպտղության դեմ պայքարելու և վերարտադրողական ծրագրում արմատական փոփոխություններ անելու հարցը: Մեզ մոտ անպտղության խնդիրը համաշխարհային ցուցանիշից չի տարբերվում, արդյունավետ միջոցները թանկ են, բայց «Արագիլ» հիմնադրամի շնորհիվ հարյուրավոր բալիկներ են լույս աշխարհ եկել: