«Բիզնես ինսայդեր» ամսագիրը Եվրոպայի շքեղ ու գողտրիկ անկյունների ցանկում Սևանն էլ է ներառել:
Գեղամա գեղեցկուհին Եվրոպայի 19 ամենահիասքանչ ու մատչելի վայրերից է: «Բիզնես ինսայդեր» ամսագիրը Սևանն էլ է ներառել Եվրոպայի շքեղ ու գողտրիկ անկյունների ցանկում: Հոդվածում նշումներ կան նաև հայկական եկեղեցիների մասին. գրված է, որ Հայաստանը եվրոպայի ամենամատչելի երկրներից է՝ հանգստի ու տուրիզմի համար: