Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները նվաճեցին մեկ ոսկե եւ երկու բրոնզե մեդալ։
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։ 105 կգ և ավելի քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 426 կգ արդյունքը։ Հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Այսպիսով, Տոկիոյում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները նվաճեցին մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Երրորդ մրցանակակիր էին դարձել Սոնա Պողոսյանը եւ Սամվել Գասպարյանը։