Փլուզման վտանգի ահազանգը ստացել են կեսգիշերին, տեղում պարզել, որ շինության ստորին հատվածում քարաթափում է եղել, փլուզման վտանգ կա:
Փլուզման վտանգի ահազանգը ստացել են կեսգիշերին, տեղում պարզել, որ շինության ստորին հատվածում քարաթափում է եղել, փլուզման վտանգ կա: Տուժածներ չկան: 11 բնակիչ, որոնցից 4-ը՝ անչափահաս, շարունակում է մնալ շենքի անվտանգ հատվածում: Նրանց հետ բացատրական աշխատանքներ են տարվել: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, ապահովել տարածքի լուսավորությունը: Դեպքի վայրում են եղել մարզային իշխանությունները: