Գլխավոր պահանջներն են՝ խզել դիվանագիտական կապերը Իրանի հետ, երկրի տարածքից հանել թուրքական ռազմաբազան և փակել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար արաբական երկրները Կատարին պայմաններ են առաջարկել: Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Էմիրությունները և Բահրեյնը Դոհային են փոխանցել 13 կետանոց ցուցակ: Գլխավոր պահանջներն են՝ խզել դիվանագիտական կապերը Իրանի հետ, երկրի տարածքից հանել թուրքական ռազմաբազան և փակել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ներկայացված բոլոր պահանջների կատարման համար Կատարին տրվել է 10 օր: