Մոտ երեք ամիս շարունակվող զանգվածային հուզումների մասնակիցները բողոքում են երկրի նախագահ Մադուրոյի կառավարաման, սահմանադրությունը փոխելու նրա փորձերի և ընդդիմության նկատմամբ ճնշումների դեմ:
Վենեսուելայում ապրիլից չդադարող բողոքի ցույցերում զոհվածների թիվն ավելացել է ևս մեկով: Այժմ նրանց թիվը հասնում է 76-ի: Երիտասարդը զոհվել է զինվորի արձակած կրակոցից: Թեև, ոստիկանների պնդմամբ, զինվորները ռետինե փամփուշտներ են օգտագործել, տուժածը լուրջ վնասվածքներ է ստացել և հիվանդանոցում մահացել: Բախումը զինվորների հետ տեղի է ունեցել, երբ բողոքարարները նետվել են ավիաբազայի ցանկապատի վրա: Մոտ երեք ամիս շարունակվող զանգվածային հուզումների մասնակիցները բողոքում են երկրի նախագահ Մադուրոյի կառավարաման, սահմանադրությունը փոխելու նրա փորձերի և ընդդիմության նկատմամբ ճնշումների դեմ: