Արամ Կարապետյանը համոզված է՝ այս տարբերակով հնարավոր կլինի տնտեսել գումար, որով էլ կբարձրացվեն ուսուցիչների աշխատավարձերն ու կհրաժարվեն «վատ» մասնագետներից:
Մի կողմից հսկայական շենք, նոսր դասարաններ, մյուս կողմից փոքր նեղլիկ տարածք ու աշակերտների հերթ: Կրթության պետական տեսչության պետի խոսքով՝ Հայաստանի դպրոցների այս պատկերը փոխելու համար, պետք է օպտիմալացնել կրթօջախները: Արամ Կարապետյանը համոզված է՝ այս տարբերակով հնարավոր կլինի տնտեսել գումար, որով էլ կբարձրացվեն ուսուցիչների աշխատավարձերն ու կհրաժարվեն «վատ» մասնագետներից:
ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի խոսքով, օպտիմալացման նպատակը իրավիճակը ավելի բարենպաստ դարձնելն է: Օպտիմալացումը, ինչպես յուրաքանչուր համակարգում, այստեղ էլ լինելու է ցավոտ, բայց պարտադիր: