Պետքարտուղարությունն իր հայտարարությունում անհանգստություն է հայտնում, որ այդ խախտումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, կոչ անում՝ խուսափել լարվածության աճից:
Արցախ-Ադրբեջան սահմանին հրադադարի վերջին խախտումների առիթով՝ մտահոգություն է հայտնել Վաշինգտոնը: Պետքարտուղարությունն իր հայտարարությունում անհանգստություն է հայտնում, որ այդ խախտումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, կոչ անում՝ խուսափել լարվածության աճից: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է ՄԽ-ի հետ իր երկարաժամկետ քաղաքականությունն այս հարցում.
«Արդար կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքների վրա»,- նշված է հայտարարությունում։