Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ստորագրությամբ կիթառ է վաճառքի հանել «eBay» առցանց աճուրդում:
Հիանալի հնարավորություն է իմ ինքնագրով կիթառ ձեռք բերելու համար՝ սեփական հավաքածուից: Աճուրդից ստացված միջոցները կծառայեն բարեգործական նպատակի՝ հատկացվելով Ամերիկայի Կիթառների հիմնադրամին. գրել է «System of a Down» խմբի առաջատարը՝ իր ֆեյսբուքյան էջում: