Ֆրանսիական Նանտում ավտոբուսների ու տրամվայների վարորդները շոգին դիմակայելու համար փորձել են կարճ տաբատներով աշխատանքի գնալ և արժանացել են ղեկավարության հանդիմանությանը:
Ֆրանսիական Նանտում ավտոբուսների ու տրամվայների վարորդները շոգին դիմակայելու համար փորձել են կարճ տաբատներով աշխատանքի գնալ և արժանացել են ղեկավարության հանդիմանությանը: Որպես բողոքի նշան, վարորդներն աշխատանքի են դուրս եկել կիսաշրջազգեստներով: Նրանք նշել են, որ աշխատավայրում ջերմաստիճանը երբեմն հասնում է 50 աստիճանի և իրենք աշխատում են ծանր պայմաններում, բայց ղեկավարությունից առայժմ պատասխան չեն ստացել: 2013-ին շվեդ վարորդների նմանատիպ բողոքի ակցիան ավարտվել էր վարորդների հաղթանակով: