Ավելի քան 400 հանդիսատեսի համար նախատեսված մշակույթի տունը կահավորված է, հագեցած՝ ժամանակակից տեխնոլոգիաներով:
Աշխատանքային 6-ամյա եռուզեռից հետո՝ շուտով շահագործման կհանձնվի Գավառի թատրոնը: Ավելի քան 400 հանդիսատեսի համար նախատեսված մշակույթի տունը կահավորված է, հագեցած՝ ժամանակակից տեխնոլոգիաներով: Ստեղծագործական խումբն արդեն աշխատում է հին ու նոր ներկայացումների վրա: